News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Գեոդեզիայի և քարտեզագրության պետական վարչության 1968 թվականի ԽՍՀՄ ավտոմոբիլային ճանապարհների ատլասում երևում է, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածի անցնում է Հայաստանի տարածքով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, փորձագետ Հենրիկ Քոչինյանը:

«Այն կառույցը, որն ատլասը հրապարակել է, կառույց է, որն ամեն կետի ճիշտ կոորդինատ կարող էին դնել, որն աշխատել է մյուս քարտեզների վրա, որոնք զինվորականների ձեռքին էին։ Պարզ տրամաբանությունը հուշում է՝ Հայաստանի կառավարությունն Ադրբեջանի տարածքում 22 կիլոմետրանոց ճանապարհ ինչպե՞ս էր կառուցում։  Կառուցելուց հետո շուրջ 60 տարի Հայաստանի պետական բյուժեից գումար է հատկացվել այդ 22 կմ ճանապարհը պահելու համար։ Գուցե իրավական տեսանկյունից մեծ կռվան չէ, սակայն եթե փոքր կռվանները մենք հավաքում ենք, տեսնում ենք, որ լուրջ կռվան ունենք։ Երբ մենք գնում ենք մեր շահը պաշտպանելու, պետք է փորձենք ամեն հնարավորությունից օգտվել։ Այդ ճանապարհին հարակից ի՞նչ ադրբեջանական գյուղ կա, ինչ հեռավորության վրա։ Այդ ճանապարհը կառուցվել է անտառի միջով, անտառ ենք հատել չէ՞, Ադրբեջանը թո՞ւյլ էր տալիս, որ իր տարածքով անտառը մենք կտրենք։ Պետք է պայքարենք, որ ցանկացած արխիվային փաստաթղթերը դնենք բանակցային սեղանին, և ամեն ձևով պայքարել, որ այդ 22 կմ ճանապարհը, ոչ թե Ադրբեջանի այլ Հայաստանի սեփականությունն է։ Այլընտրանքային ճանապարհներ կառուցելը կարող է ինչ-որ բանի փոխարինել, այսինքն՝ ես ուզում եմ գնալ Կապան, գնում եմ, բայց ինչպե՞ս՝ ավելի երկար, սար ու ձոր ընկած ճանապարհ»,- նշեց նա։

Քոչինյանի խոսքով՝ Գորիսի կապան ճանապարհահատվածը, որը M2 միջպետական 68 կմ ճանապարհին է, դեռևս 1960 թվականների սկզիբն է կառուցվել։

«Կառուցվել է, քանի որ ադրբեջանական կողմը միշտ ձգտում է ունեցել, ԽՍՀՄ-ի շահերն առաջ տանելով, սահմանի երկարությամբ ունենալ գործող մայրուղի, որն ինչ-որ տեղ նաև սահմանապահ դեր է կատարում։ Եվ 1960 թվականների սկզբին Հայաստանի մինիստրների խորհուրդը որոշում է կայացնում ոչ թե օգտվել Նախիջևանով գնացող ճանապարհով դեպի Կապան, այլ փորձել այդպիսի ճանապարհ կառուցել՝ այսիքն գնալ նրան հատելու, կանգնեցնելու ճանապարհով։ 1970 թվականների սկզբին, երբ որ Քաջարանից Մեղրի ճանապարհն է կառուցվել նույն նպատակներով, ադրբեջանցիներն իրենց երազած ճանապարհը կառուցելով հասել են մինչև Նռնաձոր և այլևս իմաստ չի եղել շարունակվելու, քանի որ կտրվել են»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ