News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս իշխանությունը հոգեվարքի մեջ է, նրանք չեն կարողանալու մնալ իշխանության։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ժամկետները կախված են նրանից, թե հանրությունը մեզ աջակցելո՞ւ է այդ հարցում, թե ոչ։ Այսօր մենք փողոցում ունենք հասարակական–քաղաքական գործիչների կողմից կազմակերպված շարժում, որը թափ է հավաքում, ուզում եմ կոչ անել բոլորին մասնակցել շարժման գործողություններին։ Շարժման մասնակիցներին նաև ուզում եմ խնդրել հստակ պահանջներ ներկայացնել, ոչ թե պահանջել փաստաթուղթ հրապարակել, հիմա ինքը կասի, որ փաստաթուղթ չկա։

Ես իմ շրջապատում մի տերմին են օգտագործում՝ որպես նիկոլագետ ձեզ ասում եմ՝ այս մարդը վախեցած, նստած սպասում է իր վճռին, ճակատագրին, թե ինչ է լինելու։ Եթե նրա հետ մտնենք դիսկուրսի մեջ, թե ինչ փաստաթուղթ ես հրապարակելու, երկրում չկա մի մարդ, որն իրեն այս դիսկուրսում կարող է հաղթել»,-շեշտեց Արթուր Վանեցյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ