News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ուղղակի հասկանալի չէ, թե ինչու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա չէր Սահմանադրական դատարանի նիստին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների հրամանի սահմանադրականության սահմանադրականության հարցով դիմող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

«Նույնիսկ եթե մասնագիտությամբ իրավաբան չլիներ, պարտավոր ներկա գտնվել այս նիստին։ Խոսքը գնում է ՀՀ բարձրագույն մարմնի առջեւ հաշվետու լինելու մասին։ 2013 թվականին երբ որպես Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ դիմում էինք ներկայացրել ՍԴ, որ կան կրթական հաստատություններ, որտեղ այդ անվճար հաստիքը ուսանողների համար ուղղակի բացակայում էր. այսինքն՝ մրցույթի հնարավորություն էլ չկար, այդ ժամանակ Կրթության նախարար Արմեն Աշոտյանը, որը ներկայացել էր ՍԴ նիստին։ Ինձ համար ուղղակի հասկանալի չէ։ Այսօր այլ տեղ քան լինել ՍԴ-ում, երբ հենց իր ընդունած ակտն է վիճարկվում»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ Ավանեսյանը կառավարության նիստին է ներկա, Վարդեւանյանն արձագանքեց՝ նշելով, որ կառավարության նիստերին հաճախ փոխնախարարներն են ներկա, իսկ այսօր այլ տեղ, քան՝ ՍԴ-ն է, նախարարը լինել չէր կարող, ընդ որում, երբ իր ընդունած ակտն է վիճարկվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ