News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

Տեղեկությունը, որ հանդիպման ընթացքում Սյունիքի համայնքապետները դեմ չեն եղել Սյունիքով միջանցք տրամադրելուն, սուտ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։

«Ես, որպես Գորիսի համայնքապետի տեղակալ, Առուշ Առուշանյանի ջոկատի հրամանատարի տեղակալ, ասում եմ, որ տեղեկությունն ամբողջությամբ սուտ է։  Առուշանյանը, թեև ազատության մեջ չէ, սակայն պատրաստ է կանգնել բանակի կողքին և իր մի թիզ հողի համար կռվել մինչև վերջ։ Գորիսի համայնքը պատրաստ է մարտնչել և պաշտպանել իր տարածքը։ Ես մասնակցել եմ հանդիպմանը, քանի որ Սյունիքում ստեղծված իրավիճակը հաճախ մանիպուլացված է, և անհրաժեշտ է հստակ դիրքորոշում արտահայտել և ստանալ պատասխաններ, սակայն վարչապետի հետ հանդիպումից հետո Սյունիքի սահմանների պաշտպանության հետ կապված իմ մտահոգություններն ավելի խորացան, քանի որ որևէ հստակ պատասխան չտրվեց»,- նշեց նա։

Հարցին, թե հանդիպման ընթացքում հնարավոր է, որ կողմ է եղել Սյունիքի միջանցքի տրամադրմանը հակառակորդին, Քոչարյանը պատասխանեց, որ նման բան չի եղել։

«Նման արտահայատություն, նման համաձայնություն չի եղել»,- ասաց նա։

Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, ըստ որ նախօրեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Սյունիքի համայնքապետները դեմ չեն եղել Սյունիքի միջանցքի տրամադրմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պատահական միջադեպերի անվան տակ Ադրբեջանի կողմից հայերի...
Էրդողանը խոսել է Հայաստանով դեպի Իգդիր հասնող ճանապարհի գաղափարի մասին
«Ալիեւն ասաց, որ այդ հանդիպումը շատ արդյունավետ էր․․․
Արմեն Ռուստամյանը նշեց, թե որոնք են Արցախի հայաթափումը թույլ չտալու պայմանները
Հայաստանին եւ Արցախին սպառնացող անմիջական վտանգն այսօր Հայաստանի թուրքացումն է եւ Արցախի հայաթափումն է...
Ժան-Քրիստոֆ Բյուսոն․ Սյունիքը Հայաստան է. Էրդողանը՝ պատերազմի հրձիգ
«Էրդողանի նոր տագնապալի իմպերիալիստական ելույթը Աշխաբադում, որի ժամանակ նա ․․․
USAID վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրենը հանդիպել է Արցախից տեղահանված բնակիչների հետ
Անցյալ տարվա ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո ԱՄՆ կառավարությունն աջակցել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչներին...
Մհեր Գրիգորյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հնարավորություններին...