News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Ես ճի՞շտ եմ հասկանում՝ դուք ընդունո՞ւմ եք, որ Առողջապահության նախարարի հրամանը հակասահմանադրական է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցիչ Մերի Մոսինյանին հարցրեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։

Նշենք, որ ՍԴ-ում քննվում է ՀՀ առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների հրամանի սահմանադրականության սահմանադրականության հարցը։

«Այն անձանց, որոնք չեն ենթարկվել նախնական պարբերական բժշկական զննության, ինչպես նաեւ եթե բժշկական զննությամբ ախտորոշվել  է ՀՀ կառավարության  սահմանված հիվանդություններից որեւէ մեկը, ապա տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի մարմնի որոշմամբ մինչեւ սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը, իսկ հիվանդության դեպքում մինչեւ առողջանալը չեն թույլատրում աշխատել ՀՀ կառավարության սահմանված կարգով։ Ես ուզում եմ ռեալ իրականությունում պարզաբանեք, թե տեսչական մարմինը 500 հազար մարդու պարագայում ինչպե՞ս է այդ որոշումը կայացնում։ Տեսչական մարմնում քանի՞ մարդ կա, ո՞վ է տեսչական մարմնին տեղեկացնում, տեսչական մարմինը գնում, ո՞նց է որոշում կայացնում, այդ որոշումը ո՞նց է անձին փոխանցում, ո՞նց է ստուգում՝ անցել է, թե չէ, եւ ո՞նց է որոշում կայացնում, որ դրանից հետո չթողնի։ Այս նորմը գրելուց ո՞նց եք պատկերացնում»,- ԱԺ ներկայացուցչին հարցրեց Թովմասյանը։

ԱԺ ներկայացուցիչն պատասխանեց, թե նորմը չի վերաբերում բոլոր աշխատողներին, դա առանձին մասնագիտությունների հետ կապված պարտադիր բժշկական զննության պահանջն է։

Թովմասյանը պատասխանից զարմացած մեկ անգամ էլ ճշտող տարբերակով հարցն ուղղեց. «Դու՞ք ասացիք, որ սա չի վերաբերում բոլորին, այլ՝ վերաբերում է միայն առանձին խմբերին, մինչդեռ ռեալ իրականությունում մենք տեսնում ենք, որ նախարարի հրամանը վերաբերում է բոլոր աշխատողներին։ Ես ճի՞շտ եմ հասկանում, որ նախարարի համար նման պարտավորություն սահմանելու օրենսդրական հիմքը չկա՞ր։ Դուք դա՞ եք արձանագրում, ընդունո՞ւմ եք, որ նորմը հակասահմանադրական է»։

Հրայր Թովմասյանի խոսքով՝ եթե տվյալ հոդվածը վերաբերում է բացառապես աշխատակիցներին, արդյոք կարո՞ղ են արձանագրել, որ համաճարակի պայմաններում միայն աշխատողներով սահմանափակվելը չի կարող արդյունավետ լինել, որովհետեւ ամբողջ շղթան չփակելու դեպքում, օրինակ՝ 350.000 դպրոցական եւ ուսանող, վարակը տարածվելու է։ Թովմասյանն առաջարկեց իր հարցին պատասխանել՝ այո կամ ոչ, եւ Մոսինյանն ասաց՝ այո։

ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Մոսինյանն ավելի վաղ ծանոթացել էր գործի նյութերին, թե միայն երեկ է հասցրել ծանոթանալ, ինչին ի պատասխան ԱԺ ներկայացուցիչն ասաց, որ նյութերին ծանոթացել է երեկ՝ մինչեւ ուշ գիշեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ