News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեք կիլոմետրանոց սֆինքսների ծառուղին, որը պատմականորեն կապում էր հին եգիպտական ​​Կառնակի եւ Լուքսորի տաճարները, ռեստավրացիայի է ենթարկվել։ Հինգշաբթի երեկոյան Եգիպտոսի հարավում տեղի է ունեցել վերականգնված հնագույն ծառուղու հանդիսավոր բացումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Արարողությանը, որը հեռարձակվել է Եգիպտոսի հեռուստատեսության ուղիղ եթերում, մասնակցել է նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին: Հին եգիպտական ​​տաճարները դարձել են պատմական զգեստների շոուի եւ եգիպտացի հայտնի արտիստների մասնակցությամբ գալա համերգի միջավայր: Լայնածավալ միջոցառումը, որը կոչված էր ընդգծելու հին եգիպտական ​​ժառանգության մեծությունը, որի մի մասն էր դարձել հայտնի սֆինքսների ծառուղին, տեւել է ավելի քան երկու ժամ եւ ավարտվել գիշերային երկնքում գունագեղ հրավառությամբ։

Սֆինքսերի ծառուղին կամ Տարի-ալ-Կիբաշը, որը սկսվում է Լուքսորի տաճարի հենասյուններից եւ ավարտվում Ամունի (Կառնակի տաճար) տաճարում, ժամանակին ծառայել է որպես հանդիսավոր երթերի վայր կրոնական տոների ժամանակ: Գիտնականները կարծում են, որ 2700 մ երկարությամբ եւ 7 մ լայնությամբ ծառուղին կառուցվել է փարավոնների 18-րդ տոհմի օրոք (մոտ մ.թ.ա. 16-րդ դար): Հետագա տոհմերի ժամանակ ճանապարհը փոխվել է, բարելավվել եւ ստացել իր վերջնական տեսքը արդեն 30-րդ թագավորական տոհմի օրոք (մ.թ.ա. IV դար), երբ կանգնեցվել են մարդկային գլուխներով սֆինքսերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ