
«Լիստվյաժնայա» հանքավայրը հետագա աշխատանքների համար կլցվի մեթանով։ Այդ աշխատանքը կտեւի երեք օր, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է նաեւ «Լիստվյաժնայա» հանքավայրում 46 հանքափորի եւ 6 փրկարարի մահը։
Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքում տեղի ունեցած վթարի հետեւանքով 52 մարդ է զոհվել, հայտնել է Բելովսկի քաղաքային շրջանի վարչակազմը։ Նրանց թվում են վեց փրկարարներ, որոնք գետնի տակ էին իջել հանքափորների հետեւից։ Զոհերի քանակով սա ամենախոշոր միջադեպն էր ռուսական հանքերում վերջին 11 տարվա ընթացքում։ Քննությունը ձերբակալել է հանքի ղեկավարներին, հարուցվել է քրեական գործ՝ արդյունաբերական անվտանգության պահանջների խախտման դեպքի առթիվ։
Կուզբասում վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան։ Հանքում օդափոխության հոսքում պայթյունի հետեւանքով 250 մ խորության վրա ծխոտում էր սկսվել: Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Դմիտրի Դեմեշինը ենթադրել է, որ «Լիստվյաժնայա» հանքում մեթան է պայթել.