News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Կանայք եւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչըները նոյեմբերի 25-ին դուրս էին եկել Թուրքիայի խոշոր քաղաքների փողոցներ՝ բողոքելով կանանց նկատմամբ բռնության դեմ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ակցիան համընկնում էր Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա հետ` մի շարք դաժան սպանություններից եւ կանանց եւ ԼԳԲՏ համայնքների նկատմամբ բռնության աճից հետո:

Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ պողոտայում հավաքված ցուցարարները բռնության դեմ կարգախոսներ էին վանկարկում` կոչ անելով կառավարությանը հեռանալ իշխանությունից։

Ոստիկանները փակել են փողոցը եւ արցունքաբեր գազ են կիրառել, երբ ամբոխը փորձել է ճեղքել տեղադրված բարիկադները։
Անկարայում ակտիվիստները հավաքվել էին պաստառներով, որոնցից մեկի վրա գրված էր՝ «Միասին պայքարել պատերազմի, աղքատության եւ տղամարդկանց բռնության դեմ»:

Երթի կազմակերպիչները դատապարտել են ոստիկանության միջամտությունը՝ նրանց գործողությունները որպես հարձակում որակելով կանանց եւ փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա։

Հարավարեւելյան Դիարբեքիր նահանգում, որտեղ հիմնականում քրդերն են գերակշռում, ցույցը ցրելու համար հատուկ ջոկատայիններ են տեղակայվել:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Իզմիրում բողոքի ցույցի են դուրս եկել բուժաշխատողներն ու փաստաբանները՝ դատապարտելով բռնությունն ու անարդար վերաբերմունքը կանանց նկատմամբ։

Մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը դեռ շարունակվում են։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ