
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ժամանել է Սոչի, որտեղ բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային այց է կատարել Սոչի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Սոչիում կանցկացվեն Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ բանակցությունները՝ նվիրված 2020 թ․ նոյեմբերի 9-ին ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրման 1-ամյակին։ Ակնկալվում է, որ ՌԴ նախագահն առանձնազրույց կունենա Ալիեւի եւ Փաշինյանի հետ։