News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանում այսօր՝ նոյեմբերի 26-ին, Առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների մասին հրամանի սահմանադրականության գործով քննությանը ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդեց կառավարությունից պահանջել 5-օրյա ժամկետում ՍԴ-ին տրամադրել պարտադիր պատվաստման կամ թեստավորման ԱՆ-ի հրամանով նախատեսված սուբյեկտների աշխատավարձի վերաբերյալ տեղեկություններ։

Կողմերն առարկություններ չներկայացրին, ՍԴ-ն բավարարեց Հրայր Թովմասյանի միջնորդությունը։

«Ինձ առավելապես հետաքրքրող տեղեկատվությունն այս սուբյեկտների մեջ նվազագույն աշխատավարձ ստացողների թվաքանակն է»,-ասաց Հրայր Թովմասյանը։

ՍԴ-ի աշխատակարգային որոշումների համաձայն՝ դատարանը պահանջելու է ՍԴ-ին ներկայացնել շուկայում գործող թեստավորման նվազագույն եւ առավելագույն գները։ Բացի այդ դատարանին պետք է ներկայացվի նաեւ վիճակագրություն՝ կապված պատվաստված անձանց վարակելիության վերաբերյալ տեղեկությունների հետ։

Գործով քննությունը հետաձգվեց եւ նշանակվեց դեկտեմբերի 16-ին՝ 14։00-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ