News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գերմանիային կոչ է արել ընդունել անօրինական միգրանտներին, որոնք կուտակվել են բելառուսա-լեհական սահմանին։ Այս մասին տեղեկացնում է BelTA-ն։

«Այստեղ մեծամասամբ մարդիկ են, ովքեր ցանկանում են վերամիավորել իրենց ընտանիքները, ձեր մոտ տարեք այդ մարդկանց: Դա փոքր բեռ է Գերմանիայի համար։ Բայց այդ ամենը լեհերն են արգելափակում»,- ասել է Բելառուսի ղեկավարը Լեհաստանի հետ սահմանին գտնվող Բրուզգի անցակետի մոտ տեղակայված լոգիստիկ կենտրոն կատարած այցի ժամանակ:

Հանրապետության ղեկավարի խոսքով՝ Լեհաստանի իշխանությունները «ջարդ կազմակերպեցին սահմանին»՝ «ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուկաշենկոն հայտարարություն է արել Լեհաստանի հետ սահմանին գտնվող միգրանտների ճամբարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ