News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գենետիկներն առանձնացրել են  իմունային համակարգի գեների տեսակներ, որոնք պաշտպանում են եվրոպացիներին գրիպի վիրուսով վարակվելուց եւ այդ հիվանդության ծանր տեսակներից: Հետազոտության արդյունքները հրապարակել է Science գիտական պարբերականը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրոպական ծագման բազմաթիվ մարդիկ ունեն գեների տեսակներ, որոնք մեծացնում են ինտերֆերոն սպիտակուցների ակտիվությունը վարակի առաջին փուլերում: Այդ սպիտակուցները կրիտիկական դեր են խաղում վիրուսների դեմ պայքարում: Մասնավորապես, COVID-19-ով վարակվելու դեպքում ինտերֆերոնների ակտիվության մակարդակով է որոշվում վարակի բարդությունը»,-պատմել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Չիկագոյի համալսարանի դոցենտ Լուիս Բարեյրոն:

Հետազոտության ընթացքում Բարեյրոն եւ նրա գործընկերները դիտարկել են՝ ինչպես են ԱՄՆ-ի տարբեր էթնիկ եւ ռասայական ծագման բնակիչների բջիջները փոխազդում գրիպի վիրուսի մասնիկների հետ: Հասկանալու համար, թե կան արդյոք տարբերություններ գեների աշխատանքում, որոնք կապված են վիրուսային վարակները ճնշելու հետ, հետազոտողները վերլուծել են, թե արդյո՞ք այդ մշակույթներում շատ են եղել տարբեր գեների ՌՆԹ կրկնօրինակներ, որոնք, ենթադրաբար, կապված են օրգանիզմում վիրուսների առաջացման նկատմամբ արձագանքի հետ: ՌՆԹ այդ շղթաների քանակում տարբերությունները գիտնականները համադրել են հանգամանքի հետ, թե որքան ուժգին է տարբերվել այդ գեներում մուտացիաների ամբողջությունը:

Պարզվել է, որ բջիջների մշակույթներում գրիպի մասնիկների առաջացումը փոխել է ավելի քան 4 հազար գեների աշխատանքը: Ընդ որում՝ դրանց մեծամասնության ակտիվության մակարդակը մեծապես կախված է եղել ԴՆԹ-ի այդ մասերում, ինչպես նաեւ մյուս գեներում մուտացիաների առաջացումից: Այդ փոփոխությունների զգալի մասը տեղի է ունեցել գեների աշխատանքում, որոնք կապված են ինտերգերոնների՝ հակավիրուսային սպիտակուցների, որոնք խոչընդոտում են գրիպի վիրուսին բազմանալ, սինթեզի հետ:

Ընդ որում՝ գիտնականները հայտնաբերել են, որ այդ գեների կառուցվածքում ամենաօգտակար տարբերությունները, որոնք մեծացնում են գրիպի վիրուսի նկատմամբ բջիջների կայունությունը, զգալի չափով ավելի հաճախ են հանդիպում եվրոպական ծագմամբ ամերիկացիների, քան աֆրոամերիկացիների շրջանում: Գենետիկները դեռեւս չեն կարող ասել՝ ինչի հետ է դա կապված, սակայն դա կարող է բացատրել, թե ինչու աֆրոամերիկացիները շատ ավելի հաճախ են հիվանդանում գրիպով, քան ԱՄՆ-ի մնացած բնակիչները, եզրափակել են Բարեյրոն եւ նրա գործընկերները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ