News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՍԴ-ում քննությունը ցույց տվեց, որ կորոնավիրուսի դեմ թեստավորման պահանջը զուտ նրա համար է, որ մարդկանց գրպանին խփեն, որ ստիպված գնան պատվաստվելու, ինչը պատվաստման քարոզի տեսանկյունից շատ վատ է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՍԴ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Նշենք, որ այսօր Սահմանադրական դատարանում քննվում էր Առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների մասին հրամանի սահմանադրականության գործը։

«Իրականությունն այն է, որ պատվաստվելուց ավելի լավ լուծում չկա։ Համաշխարհային փորձն էլ է այդպիսին, բայց երբ փորձում ես մի բան մարդկանց ստիպելով անել, դրանով ոչ մի դրական արդյունք չես ստանալու։ Մի որոշ ժամանակ անց վերապատվաստման հարց է առաջանալու, այդ ժամանակ է՞լ պետք է զոռեն մարդկանց»,- ասաց պատգամավորը։

Վարդեւանյանը նշեց, որ պարտականություններ մարդկանց վրա կարող են նախատեսել բացառապես օրենքով։

Հարցին՝ ինչո՞ւ կառավարությունն այդ հրամանն օրենքով չի անում, պատգամավորը դժվարացավ այդ հարցին պատասխանել։

Արամ Վարդեւանյանը նշեց, որ կառավարությունը եւ ԱՆ-ն ունեն բոլոր հնարավորությունները հենց այս պահին նախատեսել կարգավորում, որ թեստավորման ծախսերը կկատարի պետությունը.

«Մարդկանց պետք չէ միամիտի տեղ դնել։ Գիտեք՝ ինչ հարյուր հազարավոր դոլարների ծախս են նախատեսում մեքենաների վրա, գիտեք, թե ինչ հարյուր հազարավոր դոլարներ պարգեւավճարների վրա են ծախսվում։ Այդ միջոցները կան»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ