
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում պետական հեղաշրջում էին նախապատրաստվում։ Նրա խոսքով՝ տեղեկություններ կան Ուկրաինայի եւ Ռուսաստանի առանձին ներկայացուցիչների միջեւ Ուկրաինայում պետական հեղաշրջմանը գործարար Ռինատ Ահմեդովի հնարավոր մասնակցության քննարկման մասին։
«Կարող եմ ասել, որ մենք ունենք անգամ աուդիո տեղեկություն, որտեղ Ուկրաինայի ներկայացուցիչները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ քննարկել են Ռինատ Ահմեդովի մասնակցությունը Ուկրաինայում պետական հեղաշրջմանը, ինչպես նաեւ այն, որ կտրվի միլիարդ դոլար եւ այլն»,-ասել է Զելենսկին։