News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիմել է Ռուսաստանին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու միջնորդության համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ի՞նչ է սա նշանակում: Թուրքիան մեր առջև մշտապես դրել է մի շարք նախապայմաններ: Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, Լեռնային Ղարաբաղի զիջում Ադրբեջանին, հիմա էլ արդեն Նախիջևան-Ադրբեջան միջանցքի բացում: Սրանք հիմնական, բայց ոչ բոլոր նախապայմաններն են: Ընդ որում, երրորդ նախապայմանը միս ու արյուն է ստացել 2020թ. վերջին:

Ի՞նչ ունենք հիմա: Թուրքիայի հիմնական նախապայմաններն իրականում բավարարված են: Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հայկական կողմը հրաժարվել է: Արցախը հանձնված է: Հիմա, եթե միջանցքի նախապայմանը Թուրքիան դրել է, իսկ Հայաստանը դիմում է Ռուսաստանի միջնորդությանը, ուրեմն հայկական կողմը այդ նախապայմանն էլ է պատրաստ բավարարել:

Չեմ բացառում, որ «առանց նախապայմանների» եզրույթը հայկական կողմը կիրառվել է «երկրորդային» նախապայմանների համար (անկախության հռչակագրի խմբագրում, զինանշանի վրայից Արարատի հեռացում, տարածքային պահանջատիրությունից հրաժարում և այլն):

Թե չէ էլ ի՞նչ նախապայման: Բոլոր հիմնական նախապայմանները բավարարել ենք, մեկն էլ շուտով կբավարարենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արդյունքը տնտեսական տեսանկյունից էական կլինի. Գերմանացի մասնագետներ
«Բեռլին Էկոնոմիկս»-ի մասնագետների թիմը հետազոտություն է անցկացրել Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման տնտեսական հետևանքների...
ԵԽ-ն Թուրքիայի վերաբերյալ զեկույցում իր աջակցությունն է հայտնել ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը
Եվրախորհրդարանը նույնպես ողջունել է մինչ այժմ գրանցված առաջընթացը...
Փաշինյան-Էրդողան զանգը մի քանի կարևոր բան է խորհրդանշում. Վարուժան Գեղամյան
Հեռախոսազրույցը տեղի ունեցավ Արցախի նախագահի ընտրություններից անմիջապես հետո...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարերն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների...
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը կայացե՞լ է. Փաշինյանի մամուլի քարտուղարը չի հաղորդում
Մշտապես  վարչապետի պաշտոնական հեռախոսազրույցներից հետո մամլո հաղորդագրությունը տարածում են...
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հարցը
Նախատեսվում է հանգամանորեն վերլուծել Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը․․․
Ամենաշատ