
Սոչիում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս պահին ընթանում է ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը։ Դրա ավարտից հետո կկայանա Պուտինի, Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը»,-ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ դրանից հետո Պուտինն առանձնազրույց կունենա Փաշինյանի հետ։