News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 16
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը

Աշխարհը սարսափով է արձագանքել Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակին, ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան խստացրել են սահմանային հսկողությունը, մինչ գիտնականները փորձում են պարզել՝ արդյոք մուտացիան դիմացկուն է պատվաստանյութերի նկատմամբ, հայտնում է Reuters-ը։

Մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան արգելեց թռիչքները Հարավային Աֆրիկայից եւ հարեւան երկրներից եւ վերադարձող ուղեւորներին խնդրեց մեկուսացվել, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրեց շտապ գործողություններ չձռնարկել:

Բայց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ ԵՄ-ն ձգտում է նաեւ դադարեցնել ավիափոխադրումները տարածաշրջանից:

Միացյալ Թագավորության Առողջապահության Անվտանգության Գործակալությունը հայտնել է, որ տարբերակն ունի սպիտակուց, որը կտրուկ տարբերվում է նախնական կորոնավիրուսից, որի վրա հիմնված են COVID-19-ի դեմ պատվաստանյութերը, ինչը մտահոգություն է առաջացնում այն կապակցությամբ, թե ինչպես ավելի ծանոթ Delta տարբերակի դեմ հաջող պայքարող ներկայիս պատվաստանյութերը կկարողանան պայաքարել այս շտամի դեմ: 

ԱՀԿ-ն հանդիպում է անցկացրել Ժնեւում, որտեղ փորձագետները քննարկել են B.1.1.529 անվանումով տարբերակի հետ կապված ռիսկերը, ասել է ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերը:

«Առայժմ ԱՀԿ-ն նախազգուշացնում է ուղեւորությունների հարցում միջոցներ չձեռնարկել»,- ասել  է Լինդմայերը Ժնեւում ՄԱԿ-ի ճեպազրույցում: «ԱՀԿ-ն խրախուսում է երկրներին շարունակել ռիսկերի վրա հիմնված գիտական ​​մոտեցում կիրառել (սահմանափակումների) նկատմամբ»:

Հաղորդվում է այս տարբերակի գրեթե 100 հաջորդականության մասին, եւ վաղ վերլուծությունը ցույց է տալիս, որ «մեծ թվով մուտացիաներ» այն ունի, որոնք հետագա ուսումնասիրություն են պահանջում, ասել է Լինդմայերը:

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդն ասել է, որ նոր տարբերակը, ամենայն հավանականությամբ, կտարածվի այլ երկրներում:
Իսրայելն իր քաղաքացիներին արգելել է մեկնել Հարավային Աֆրիկա, վարչապետ Նաֆթալի Բենեթն ասել է, որ Իսրայելում այս տարբերակի մի քանի դեպք է գրանցվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում կորոնավիրուսով վարակվել է 4 քաղաքացի. 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 21-ինը՝ ծանր
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից…
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 240 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի
Վերջին տվյալներով ապաքինվել է 333 609 անձ` վերջին մեկ օրում 91 անձ…
Հռոմում բազմահազարանոց բողոքի ցույց է անցկացվում COVID-վկայականների դեմ
Ցույցը կազմակերպել են «Ճշմարտությունը ազատություն է» նախաձեռնության ներքո միավորված մեկ տասնյակ փոքր կազմակերպություններն ու շարժումները․․․
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 27179 դեպք
Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ ներկայումս բուժվող հիվանդների թիվը նվազել է՝ հասնելով 617786-ի...
Վրաստանում կորոնավիրուսով վարակման 5381 նոր դեպք է գրանցվել, մահացել է 30 մարդ
Համավարակի սկզբից ի վեր գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը շաբաթ առավոտյան հասել է 990.183-ի...
Արցախում կորոնավիրուսով վարակվելու 6 դեպք է գրանցվել. 10 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 821 քաղաքացու…