News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Հայաստանում իշխանություն ունեցող թիմը հավատարիմ է միակ սկզբունքին՝ անսկզբունքայնությանը, դրա միակ գաղափարախոսությունը գաղափարախոսության բացակայությունն է։ Այս մասին հայտարարեց իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:

Հիշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղաղակող հայտարարությունը, թե Շուշին «մռայլ, դժգույն քաղաք է», Մելիքյանը Շուշին համեմատեց Երուսաղեմի հետ. «Ես այնտեղ աշխատել եմ 2 տարի։ Քաղաքը ուժ էր տալիս։ Մարդը, ով կարող էր իրեն թույլ տալ նման արտահայտություն, ընդունակ է ամեն ինչի։ Ինձ այլեւս ոչինչ չի զարմացնում։ Նույնիսկ ֆանտաստները չեն կարողանա բացատրել, թե ինչպես կարող էր պետության ղեկավարը նման բան ասել։ Հասկանալի է, որ սա հայ ժողովրդի շահերի հետ կապ չունեցող մարդ է։ Նա պարզապես հայերեն է խոսում։ Բայց նա ժողովրդի ու նրա շահերի հետ կապ չունի»։

Մեկնաբանելով «30 տարվա թալանի եւ կոռուպցիայի» մասին անընդհատ հնչող կրկներգը՝ Մելիքյանը նշեց, որ խնդիրներ կան, եւ ոչ ոք չի կարող անթերի աշխատել։ «Նրա ուժը կիսաճշմարտություն ներկայացնելու մեջ է, փոքր խնդիրները մեծի վերածելու մեջ: Պրոֆեսիոնալ է աշխատել։ Եվ բոլորը վարակվեցին այս վիրուսով: Հիմա կիսաճշմարտությունը բորբոքողները լռում են մարդու իրավունքների խայտառակ խնդիրների մասին։ Նույն մարդը երկիրն ծառայողական մեքենաների պետություն էր կոչում։ Իսկ հիմա ի՞նչ է կատարվում»,- ասաց Մելիքյանը՝ ակնարկելով ԱԺ խոսնակի խոսնակի` Հայաստանի բյուջեի համար խելահեղ թանկարժեք ծառայողական մեքենան գնմանը:

Նա արձանագրեց, որ հենց Փաշինյանն է թիվ մեկ մեղավորը, բայց մեղավորները շատ են. Առաջին հերթին դա նրան աջակցածներն են։ Այս համատեքստում նա հիշեցրեց, որ «Նեմեսիս»-ի առաջնային թիրախը ոչ թե թուրք հանցագործներն էին, այլ դավաճան հայերը։

16-ին գերեվարվածների հարցով Մելիքյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպես են մարդկանց շրջապատել ու գերի վերցրել. Ընդհանուր առմամբ, նա գտնում է, որ յուրաքանչյուր դրվագի համար կարելի է քրեական գործ հարուցել և յուրաքանչյուրի համար պատասխանատվության ենթարկել գերագույն գլխավոր հրամանատարին։ Մելիքյանն այս հարցում եւս հայտարարեց հետեւողականության իսպառ բացակայության մասին. «Մեկ նա հանդես է գալիս Աբրահամի դերում եւ հայտարարում է իր որդուն տալու պատրաստակամության մասին։ Մեկ հիմա խոսում է հետաքննությունների մասին։ Այսինքն՝ նրանից ամեն օր կարելի է նախկինում հնչեցրած դիրքորոշման ճիշտ հակառակն ակնկալել»,- ​​նկատեց Ռուբեն Մելիքյանը։ Նա նաեւ զարմանք հայտնեց մեկ տարուց ավելի Ադրբեջանում գտնվող գերիների հարազատների դիրքորոշման կապակցությամբ։ «Հարազատները զարմանալի համբերություն դրսեւորեցին։ Ինձ համար պարզ չէ, թե ինչպես կարելի է անընդհատ հավատալ ստերին»,- ասաց Մելիքյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի հատվածում մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել Ադրբեջանի կողմից, որոնց հայկական կողմը չի պատասխանել. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական...
Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած...
Մեր 30 տարվա պայքարից հետո այս իշխանությունը ոսոխի թեզերն է կրկնում. սա աներևակայելի է․ Րաֆֆի Հովհաննիսյան
Նախկինում երբեք չի եղել, որ պաշտոնյան փոխանակ շտկելու դիվանագիտական իրավիճակը, նախորդների իրական կամ թվացյալ սխալները, ուղղակի ընդունում է դե ֆակտո իրավիճակը...
Ալիեւը հայտարարել է համագործակցության նոր հնարավորությունների մասին «հայ-ադրբեջանական հակամարտության ավարտից հետո»
«Ադրբեջանը տարածաշրջանային զարգացման կենտրոն եւ տրանսպորտային հանգույց է դարձել...
Փորձում ենք պարզել, թե մեր ուղարկած փաթեթի որն մասն է Ադրբեջանի համար անընդունելի. Արարատ Միրզոյան
Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության...
Վերջին պատերազմի հետևանքները չեն կարող մեզ շեղել պետականակերտման այն ճանապարհից. Արցախի նախագահ
Արցախի նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ