News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 12
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 26-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նոր կարգավիճակում առաջին հանդիպումն է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Շնորհավորելով Համբարձում Մաթևոսյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արցախի նախագահը գործունեության մեջ մաղթել է հաջողություններ և ձեռքբերումներ՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցության հարցերը, առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղիները:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և անվտանգության խնդիրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ