News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի բնակիչը կրկնել է ամուսնական հավատարմության աշխարհի ամենահայտնի դրսեւորումը՝ կնոջ համար կառուցելով Թաջ Մահալի կրկնօրինակը, հայտնել է AFP-ն։

Անանդա Պրակաշի կինը՝ Չուկսին ողջ է եւ նույնիսկ օգնել է այս մարմարե հրաշքը նախագծելիս, որը բնօրինակի մոտ մեկ երրորդի չափ է:

«Իմ կնոջը միայն մեդիտացիայի սենյակ էր հարկավոր։ Նա հոգեւոր կին է»,- AFP-ին ասել է 52-ամյա գործարարը: «Նա ասում է, որ գմբեթը այլ միջավայր է ստեղծում եւ շատ դրական էներգիա է կրում»:

Թաջ Մահալը գտնվում է Ագրայում՝ Դելիից հարավ, իսկ նոր կրկնօրինակը գտնվում է քաղաքից 800 կմ հեռավորության վրա՝ Բուրհանպուրում։ Դրա շինարարությունն արժեցել է 15 միլիոն ռուփի (200.000 դոլար):

«Մենք օգտագործել ենք նույն մարմարը, որն օգտագործվել է Թաջ Մահալի կառուցման ժամանակ», - ասել նա:

Չուկսին նախատեսում է հնդկական դրոշ տեղադրել գլխավոր գմբեթի վրա եւ իր նոր կալվածքը շրջապատող չորս մինարեթներին ավելացնել Հնդկաստանի ամենահայտնի կրոնների խորհրդանիշները:

«Մենք ցանկանում ենք խաղաղության եւ կրոնական ներդաշնակության ուղերձ հղել։ Շուրջբոլորը շատ ատելություն կա։ Սերը լուծում է կյանքի բոլոր խնդիրները, իսկ Թաջ Մահալը սիրո խորհրդանիշն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ