News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 16
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեան կստեղծի աշխատանքային խումբ շների միսն արգելելու մասին հարցը քննարկելու համար այն բանից հետո, երբ երկրի նախագահն առաջարկել է ուսումնասիրել բազմադարյա այդ պրակտիկան դադարեցնելու հնարավորությունները, հաղորդում է Fox-ը:

Հարավային Կորեայում պակասում են ռեստորանները, որտեղ մատուցում են շան միս, քանի որ երիտասարդները համարում են, որ շան միսն այլեւս ախորժալի ուտեստ չէ, իսկ ընտանի կենդանիներն ավելի սիրված են դառնում երկրում: Վերջերս անցկացված հարցումները ցույց են տալիս, որ ավելանում է մարդկանց թիվը, որոնք դեմ են շան մսի օգտագործմանը՝ չնայած շատերն այն չեն ուտում:

Յոթ կառավարական հաստատությունների, այդ թվում՝ Գյուղատնտեսության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ նրանք որոշել են ստեղծել խումբ, որում կներառվեն պաշտոնական անձինք, քաղաքացիական փորձագետներն ու ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչները շների միսն արգելելու ուղղությամբ առաջարկներ ներկայացնելու համար: Դրանում ասվում է, որ իշխանությունները կհավաքագրեն տեղեկատվություն շների ֆերմաների, ռեստորանների եւ այլ օբյեկտների մասին՝ ուսումնասիրելով հասարակական կարծիքը:

Կառավարությունը հավաստիացնում է, որ այդ նախաձեռնությունը, որն առաջինն է իր տեսակում, չի երաշխավորում շների մսի օգտագործման արգելք: Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ հանրության իրազեկվածությունը հիմնական իրավունքի (նախընտրած մթերքն օգտագործելու շուրջ) եւ կենդանիների իրավունքների հարցերում միանշանակ չէ, երբ խոսքը վերաբերում է շների մսի օգտագործմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել