News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ինեկոբանկը մեկնարկում է paylater ծառայությունը՝ ներկայացնելով ողջ աշխարհում հայտնի BNPL (buy now, pay later) գնումներ կատարելու նոր ձևաչափը Հայաստանում. վայելի՛ր պահը, վճարումը կսպասի:

Բանկային ոլորտում առաջատար թվային լուծումներ առաջարկող Ինեկոբանկն այս անգամ հանդես է գալիս ֆինանսական ազատություն ընձեռող ամենահարմար ու թրենդային ծառայությամբ: Այսուհետ հաճախորդներն ունեն ֆինասական միջոցների կառավարման ճկունություն, որը թույլ է տալիս արդյունավետ տնօրինել սեփական միջոցները և ազատորեն պլանավորել անհրաժեշտ գնումները՝ առանց հավելյալ ջանքերի և ժամանակի կորստի:

paylater-ը  միջազգային շուկայում մեծ տարածում գտած վճարման ժամանակակից տարբերակ է, որն օգտատերերին տրամադրում է մինչև 5.000.000 ՀՀ դրամ սահմանաչափ՝ հնարավորություն տալով գնումներ կատարել նույն պահին, իսկ վճարումը կատարել մաս-մաս՝ 3 կամ 6 ամսվա ընթացքում՝ առանց որևէ հավելյալ վճարի։ Գնումներ հնարավոր է կատարել Ինեկոբանկի գործընկեր խանութներից և ծառայություններ մատուցող բազմաթիվ ընկերություններից՝ զբոսաշրջությունից մինչև էսթետիկ բժշկություն և կրթություն, հագուստից և աքսեսուարներից մինչև ավտոտեխսպասարկում:

«paylater-ի նպատակն է բարելավել հաճախորդների կենսափորձը՝ գնումներն ու վճարումները դարձնելով առավել հարմարավետ և հագեցնելով կյանքը հաճելի պահերով»,- ասում է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը:

paylater-ը հասանելի է InecoMobile հավելվածով․ վճարումը կատարվում է QR կոդով, մեկ հպումով՝ առանց որևէ հավելյալ ձևակերպումների անհրաժեշտության: Ընդ որում, օգտատերն ինքն է ընտրում՝ վճարումն ամբողջությամբ, թե մասամբ  կատարել paylater-ի միջոցով՝ օգտագործելով նաև սեփական միջոցները։

Պարզ, արագ, անհպում paylater վճարային լուծումը ոչ միայն  նպաստում է հաճախորդների՝ գնումներ կատարելու ազատությանն ու ճկունությանը, այլև օգնում է բիզնեսներին քայլել ժամանակին համընթաց, ներդնել վճարումներ ընդունելու նոր մշակույթ և ներգրավել նոր հաճախորդներ։

«Որպես առաջատար թվային բանկ, մենք մշտապես ձգտում ենք ստեղծել  այնպիսի նորարարական լուծումներ, որոնք փոխշահավետ կլինեն թե՛ անհատների և թե՛ բիզնեսների համար՝ հիմքում ունենալով յուրաքանչյուրի նպատակների իրագործման համար հնարավորություններ ստեղծելու Ինեկոբանկի առաքելությունը»,- նշում է բանկի Գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։

paylater-ի մանրամասներին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում կամ օգտվել ծառայությունից անմիջապես InecoMobile-ի միջոցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ