News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վայքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Վայքում ՔՊ-ի թեկնածու Մխիթար Մաթեւոսյանը հերքում է այն լուրերը, թե նախկինում դատվածություն է ունեցել։

Նա NEWS.am-ի հետ զրույցում այնուամենայնիվ հաստատեց, որ այդպիսի քրեական գործ եղել է, սակայն կարճվել է.

«Ոնց կարող է նման բանն իրականությանը համապատասխանի, այդ տեղեկությունն ուղղակի հիմարություն է։ Այսինքն՝ էլ բան չկար գողանալու, պետք է կաֆել-մետլախ գողանայի՞։ Անգամ անուն-ազգանունն էլ որ գրել են՝ այդ մարդն էլ կփաստի, որ դա հիմարություն է»։

Սակայն մենք Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ այդ քրեական գործը դատարանում է եղել։ Ավելին, դատարանը Մխիթար Սամվելի Մաթեւոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ պատիժ նշանակել ազատազրկում` 2 տարի 6 ամիս ժամկետով` հաշվակցելով արգելանքի տակ գտնվելու ժամանակը` 1 օրը: Առաջին ատյանի որոշումը նրա պաշտպանը բողոքարկել է Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները, որոնք մերժվել են։

«2000 թվականին ես դատվածություն ունեցել եմ, պղինձ այլումին էի առել ու վերավաճառել, հետո անցել է դրանից ամիսներ, եկել ու ասել են՝ ու այդպիսի բան ես բերել հանձնել, ես էլ ասել եմ՝ ինչ առել եմ, այն էլ հանձնել եմ, ես չեմ կարողացել ապացուցել, որ իրականում ես դա ծախել եմ։ Գործը սարքեցին բռնեցին, բաց թողեցին։ Ինձ այսօր գող են սարքում, կաֆել-մետլախ գողացող են սարքում։ Ես չեմ դատվել, դատարանի դահլիճից դուրս եմ եկել, գործը կարճվել է»,-պատմեց նա։

Անդրադառնալով այն լուրերին, որ ինքը, հանդիսանալով «Մավշին» ՍՊԸ-ի տնօրեն, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, շինարարական աշխատանքների կատարման ընթացքում չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4.055.498.4 ՀՀ դրամ գումար, Մաթեւոսյանն ասաց, որ այդպիսի գործ եղել, ինչը հետագայում կարճվել է։

«Ես լիքը բարի աշխատանքներ եմ արել։ Հիմա ուզում են հեղինակությանս հետ խաղալ։ Երբ մանկապարտեզը նորոգեցին, ես խոհանոցի ամբողջ սպասքը գնել եմ իմ գրպանից։ Ես Ժողովրդի խնդրանքով մատուռ եմ վերանորոգել։ Ես 97-98 թվականներից անհատ ձեռներեց եմ եղել, Երեւանում ունեմ շինանյութի խանութներ, 2012 թվականից հիմնել եմ «Մավշին» ՍՊԸ-ն եմ հիմնել, շինանյութի խանունթներն էլ տվել եմ եղբայրներիս։ Ես իմ արդար քրտինքով եմ հասել դրան։ Ուսանող տարիներից աշխատել եմ, գիշերները բանվորություն եմ արել, «Զիլ» քշելով հասել եմ հաջողության, մեկը սարքել եմ երկու»։

 

Տպել
Ամենաշատ