News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այսօր մեր երկիրը օտարի ձեռքին է, իսկ այս երկրի ղեկավարները փաստացի ծառայում են թշնամուն, հետևաբար չպետք է ինչ-որ բան խնայենք: Այս մասին Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց նախաձեռնող խմբի անդամ Նաիրի Հոխիկյանը։

«Որքան մենք իներտ լինենք, այնքան միջնորդավորված ինքներս ենք ծառայելու թշնամուն։ Դուք պահանջում եք, որպեսզի մենք գնանք կտրուկ գործողությունների, բայց դուք եք այն մարդիկ, որ մեզ կարող են տանել նման գործողությունների»,- ասաց Հոխիկյանը։

Հոխիկյանը հայտնեց, որ իրենց կոշտ հայտարարությունները արձագանք են ունեցել։

«Երեկ ուշ երեկոյան և այսօր առավոտյան անձամբ ինձ հետ կապվել են որոշ պաշտոնյաներ ոչ միայն Հայաստանից, այլև՝ Ռուսաստանից։ Նրանք ասում են, որ Հայաստանի իշխանությունները զգուշացրել են, որ չեն կարող որևէ բան ստորագրել հիմա, որովհետև, եթե հիմա որևէ բան ստորագրեն,  Հայաստանում մի քանի օրվա ընթացքում հեղափոխություն կլինի։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք ինչ-որ բան անել»,- նշեց Հոխիկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ