News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ընդունված որոշումները կնպաստեն Հարավային Կովկասում ավելի անվտանգ եւ կանխատեսելի իրավիճակի ստեղծմանը։ Այս մասին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներով հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Նրա խոսքով՝ Պուտինի եւ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպմանը «հանգամանալից եւ անկեղծ զրույց» է տեղի ունեցել։ Նա հավաստիացրել է, որ «Ադրբեջանում վճռական են շրջել Հայաստանի հետ երկարաժամկետ առճակատման էջը եւ նորմալ փոխգործակցության փուլ սկսել»։

Ալիեւը հայտարարել է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Բաքուն Երեւանին է հանձնել գերեվարված «100-ից ավելի հայ զինծառայողների»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ