News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուրբաթ օրը Dow Jones-ը՝ ԱՄՆ-ի ֆոնդային խոշոր ինդեքսներից մեկը, իջել է 2,5%-ով՝ հասնելով 34,899,34 մակարդակի, նոր օմիկրոն կորոնավիրուսային շտամի տարածման մասին հաղորդումների ֆոնին: Այս մասին են վկայում Նյու Յորքի ֆոնդային բորսայի տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Սա 2020 թվականի հոկտեմբերից ի վեր ինդեքսի ամենամեծ տոկոսային անկումն է առեւտրի մեկ օրում։ Զգալի անկում են գրանցել նաեւ ԱՄՆ այլ խոշոր ինդեքսները։ S&P 500-ը նվազել է 2,3%-ով եւ կազմել 4594,62 կետ, Nasdaq-ը նվազել է 2,2%-ով՝ մինչեւ 15491,66 կետ:

Բոլոր երեք ինդեքսների համար սա ամենազգալի անկումն է «Սեւ ուրբաթ» առեւտրի ողջ պատմության ընթացքում. սովորաբար այս օրը դրական ազդեցություն է ունենում բորսաների վրա՝ սպառման կտրուկ աճի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ