News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ՀՀ դատախազությունը հայտարարություն տարածեց, որ 2021 թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի մարտական հենակետերի ուղղությամբ հարձակում գործելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի մեկ պայմանագրային զինծառայող և նույն զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար: Այնուհետ հավելեցին, որ որպես մեղադրյալ է ներգրավվել նաև մեկ շարքային զինծառայող: Իհարկե, բնական է, որ նման վիճակում պետք է իրականացվի համակողմանի քննություն՝ պարզելու բոլոր հանգամանքները: Այստեղ երկու կարծիք չկա:

Սակայն նոյեմբերի 16-ի հետ կապված ուշագրավ այլ հանգամանքներ են հայտնի դարձել «Փաստին»: Մասնավորաբար, մեր աղբյուրները փոխանցում են, որ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ուղղությամբ տեղի ունեցած ադրբեջանական հարձակումից, հայ զինծառայողների գերեվարվելուց, զոհվելուց և տարածքային կորուստներից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնարարություն է տվել ՀՀ սուվերեն տարածքները հանձնելու պատասխանատվությունը ամբողջությամբ դնել զորքի վրա։ Իշխանությունը նպատակ ունի ցույց տալ, որ իրականում խնդիրը ոչ թե ռազմաքաղաքական ղեկավարությունն է, այլ «ներքևի օղակի» տար բեր զինվորականներ։

Այդպիսով իշխանությունները փորձելու են իրենց վրայից մաքրել «չկրակելու» թեման, որի հետ կապված հարցադրումներ են բարձրացվել թե՛ լրատվամիջոցներում, թե՛ նույնիսկ Ազգային ժողովում։ Այս ճանապարհին, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ բանակի նկատմամբ իշխանական ճնշումները արտահայտվում էին նախ՝ մինչ պատերազմյան շրջանը, ապա՝ կապված 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ, իսկ վերջին օրերին՝ ադրբեջանական սադրանքների ու ագրեսիայի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ