News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 23
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հանդես է գալիս լեհ-բելառուսական սահմանին գտնվող միգրանտների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի եւ նրանց տրամադրվող մարդասիրական օգնության ընդլայնման օգտին: Այս մասին ուրբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է ԿԽՄԿ-ի օպերատիվ վարչության պետ Դոմինիկ Սթիլհարթը։

«Մենք միշտ ասում ենք՝ անկախ նրանից, թե դա ինչ գործունեություն է, այդ թվում՝ սահմանին օրինականության եւ կարգի պահպանումն ու վերահսկողությունը, դուք պետք է հետեւեք մարդասիրության սկզբունքին։ Սա մեր ուղերձն է»,-ասել է Սթիլհարթը` պատասխանելով հարցին, թե ինչպես է ԿԽՄԿ-ն գնահատում լեհական անվտանգության ուժերի կողմից միգրանտների դեմ արցունքաբեր գազի կիրառումը:

Գործակալության զրուցակիցը հիշեցրել է, որ, ինչպես վկայում է ԿԽՄԿ-ի մարդասիրական աշխատանքի փորձը, «միգրանտները հաճախ շատ խոցելի են եւ ենթարկվում են քաղաքական շահարկման»։

«Նրանք պարզապես չեն կարող իրենց պաշտպանել եւ իսկապես պետք է պաշտպանված լինեն»,-հավել էլ նա՝ նշելով, որ ուշադիր հետեւում են իրավիճակին։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ