News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ճապոնացի զինվորականները կարող են ուժ կիրառել որպես կանխարգելիչ միջոց։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան երկրի ցամաքային ինքնապաշտպանության ուժերի Ասակա ճամբարում գտնվող զորքերի ստուգման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կդիտարկենք բոլոր այն տարբերակները, որոնք անհրաժեշտ են մեր պաշտպանական կարողություններն ուժեղացնելու համար, ներառյալ՝ թշնամու բազաների դեմ կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը», - բացատրել է Կիսիդան: 

Իր ելույթում վարչապետն ուշադրություն է դարձրել Հյուսիսային Կորեայի եւ Չինաստանի կողմից աճող սպառնալիքին։ Փհենյանը, նրա խոսքով, շարունակում է հրթիռային տեխնոլոգիաների, հատկապես՝ գերձայնային զենքի զարգացումը։ Պեկինը եւս ուժեղացնում է իր ռազմական հնարավորությունները եւ, ինչպես նշել է Կիսիդան, դա անում է առանց հարեւան երկրների համար անհրաժեշտ թափանցիկության։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ