News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պիտսբուրգի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ մարդկանց, մակականների եւ ծովախոզուկների մոտ խոսքի հնչյունները առաջացնում են համեմատելի նեյրոնային արձագանքներ եւ խթանում են ուղեղի նույն հատվածը: Այս մասին News Medical-ին հղումով գրել է «Վոկրուգ սվետա» ճանաչողական պորտալը։

Երեխայի լսողությունը արագ գնահատելու եւ խոսքի ու լեզվական պոտենցիալ խանգարումները բացահայտելու համար, ինչպիսիք են դիսլեքսիան եւ աուտիզմը, բժիշկները օգտագործում են մի մեթոդ, որի դեպքում ուղեղի արձագանքը ձայնին ձայնագրվում է գլխամաշկի վրա տեղադրված էլեկտրոդների միջոցով:

Հետազոտողները դիտարկել են նեյրոնային ազդանշանների որոշակի տեսակ, որը կոչվում է frequency following response (FFR) կամ ուղեղի մասնակի արձագանք խոսքին: Այս ազդանշանները էլեկտրոդների միջոցով գրանցելու մեթոդը միայն թույլ է տալիս հասկանալ, որ խնդիր կա, սակայն հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ ինչ խնդիր։

Երկար ժամանակ ենթադրվում էր, որ այս տեսակի ազդանշանը ծագում է գլխուղեղի բնում: Այնուամենայնիվ, նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իրականում FFR-ները առաջանում են ոչ միայն գլխուղեղի բնում, այլեւ գլխուղեղի լսողական կեղեւում՝ ձայների մշակման համար պատասխանատու հատվածում: Այս նեյրոնային արձագանքները նույն կերպ են տեղի ունենում տարբեր կաթնասունների մոտ, ինչպիսիք են մակակները եւ ծովախոզուկները: Բացահայտումը թույլ կտա ավելի մանրամասն ուսումնասիրել ձայնի մշակման նեյրոնային սխեմաները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ