News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Փորձագետներն ուսումնասիրել են 370 մարդու մնացորդները, որոնք հուղարկավորված են Պորտուգալիայի եւ Իսպանիայի 23 հնագիտական ​​վայրերում եւ հայտնաբերել մարդկանց՝ սնդիկային թունավորման ամենավաղ ապացույցները:

Այս մասին գրել է «Վոկրուգ սվետա» ճանաչողական պորտալը՝ Smithsonian Magazine-ին հղումով։

Դամբարանի 120 մարդու ոսկորներում սնդիկի հետքեր են հայտնաբերվել։ Մահացու տարրի ամենաբարձր մակարդակը հայտնաբերվել է վաղ պղնձի դարաշրջանով թվագրվող ոսկորներում (մ.թ.ա. մոտ 2900-2600թթ.): 31 մարդկանց մոտ սնդիկի մակարդակը գերազանցում էր 10 միլիոներորդ մասը (ppm), իսկ որոշ նմուշների մակարդակը հասնում էր 400 ppm-ի: Մեր օրերում, ըստ ԱՀԿ-ի, մարդու մազերի մեջ սնդիկի նորմալ մակարդակը 1-2 ppm է: Նրանց մոտ, ովքեր ամեն օր ձուկ են օգտագործում, այդ արժեքը կարող է 10 ppm լինել:

Հետազոտողները կարծում են, որ հնում մարդիկ կարող էին ենթարկվել սնդիկի ազդեցությանը կինովարի միջոցով՝ սնդիկ պարունակող վառ կարմիր հանքանյութ, որը մանրացված ձեւով հաճախ օգտագործվում էր որպես գունանյութ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ