News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի Յա․ Մ․ Սվերդլովի անվ․ գործարանում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով, նախնական տվյալներով, տուժել է երկու աշխատակից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։ 

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է տեղեկությունը։

«Նախնական տեղեկություններով՝ գործարանում աշխատել է հրդեհային ազդանշանը, որից հետո մի քանի պայթյուն է եղել»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջադեպի հետեւանքով կան տուժածներ։ Գործարանի տարածքում, հնարավոր է, պայթուցիկներ լինեն։

Քաղաքի վարչակազմի տվյալներով՝ պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել։ 

Գործարանն արտադրում է պաշտպանական արտադրանքի, պայթուցիկ նյութերի եւ արդյունաբերական քիմիայի մեկ երրորդը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ