News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այդահո նահանգի (ԱՄՆ) Բոյսե քաղաքի հանրային գրադարան է վերադարձվել 110 տարի առաջ վերցված մի գիրք, այս մասին գրել է «Մոյա պլանետա» պորտալը։

Քեյթ Ուիգենի «Ռեբեկայի նոր տարեգրությունները», որը տրվել է իր առաջին ընթերցողին 1910 թվականին, վերջերս վերադարձվել է: Գիրքը վերցրած անձը ուշացնելու համար օրական երկու ցենտով կտուգանվեր, իսկ այժմ ստիպված կլիներ 803 դոլար վճարել։ Լավ է, որ Բոյսեի հանրային գրադարաններն այլեւս գումար չեն վերցնում», - ասվում է հաստատության ֆեյսբուքյան խմբում տարածված հաղորդագրության մեջ։

Գրադարանը հայտնել է, որ այժմ ընթերցողներին գրքերը վերադարձնելու մասին հիշեցումներ է ուղարկում։ Եթե ​​գիրքը չեն վերադարձնում, բաժանորդագրված անձն այլեւս չի կարողանում մեկ այլ գիրք վերցնել: Ուշացման համար տուգանքներից հրաժարվելու որոշումը կայացվել է, քանի որ տույժերը չեն դրդել ընթերցողներին վերադարձնել գրքերը։ Հնարավոր է, որ տուգանքների չեղարկումն է օգնել գրքի վերադարձին 110 տարի անց։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ