News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Մաճկալաշենի բնակիչների ահազանգով, սույն թվականի սեպտեմբերի 21-ին, Արդարություն կուսակցության գործող համանախագահը, կուսակցության անդամներ և ԱԺ Արդարություն խմբակցության պատգամավորներով գնացինք Մաճկալաշեն։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Մաճկալաշենի բնակիչների ահազանգով, սույն թվականի սեպտեմբերի 21-ին, Արդարություն կուսակցության գործող համանախագահը, կուսակցության անդամներ և ԱԺ Արդարություն խմբակցության պատգամավորներով գնացինք Մաճկալաշեն։ Բնակիչները խիստ անհանգիստ և զայրացած էին այն մթնոլորտով ու իրողությամբ, որ կար գյուղում։ Փաստեցին, որ թշնամու դիրքերը շատ մոտ են, ինչի արդյունքում զրկված են գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու հնարավորությունից և անհանգստացած են գյուղի անվտանգությամբ։ Գյուղը բաժանված է 2 մասի՝ Արայիկ Հարությունյանի «սիրելիներ» (ինչպես գյուղացիներն են փաստում, որոնց մեծ մասը 44-օրյա պատերազմի ժամանակ կամ փախել է կամ թաքնվել), որոնց սոցիալական խնդիրները լուծվել են և անտեսվածներ, որոնք բառիս ուղղակի իմաստով զուրկ են ապրելու միջոցներից և շատերն ապրում են պատերազմի հետևանքով վթարված տներում։ Վերադառնալուն պես, ձևակերպեցինք գյուղի իրական խնդիրները և ներկայացրեցինք խնդրով զբաղվող մարմիններին։

Անցել է ավելի քան երկու ամիս։ Մաճկալաշենի բնակիչները կրկին վրդովված են և այս անգամ հանդիպումը ԱԺ-ում էր՝ Արմեն Հարությունյանի հետ, որը 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Հարութ Հարությունյանի հայրն է և Խաչատուր Պետրոսյանի հետ, որը 3-րդ խմբի զինհաշմանդամ Սերգեյ Պետրոսյանի հայրն է։ Եղած խնդիրները լուծվելու փոխարեն ավելանում են նորերը։

Օրեր առաջ Արայիկ Հարությունյանը Մաճկալաշենում նկարահանեց իր հերթական գովազդային հոլովակը։

Մաճկալաշենը 44-օրյա պատերազմում 11 զոհ է տվել։ Զոհվածների ծնողներն ու հարազատներն իրենց կսկիծը, դարդն ու ցավը սրտում, ընկած դռնեդուռ արդարություն են փնտրում։ 11 զոհվածների հարազատներից 10-ին, հուշաքարի բացմանը նվիրված, միջոցառման այլ ժամ էին ասել։ Հետևությունն ինքներդ արեք։

Իսկ Ձեզ՝ Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan, մի բան կասեմ. բնական է, որ Արցախը կորստյան մատնած նախագահը չի կարող փրկել այն, քանզի Դուք Արցախը հանձնող խորհրդանիշներից մեկն եք և պատմության մեջ հենց այդպես եք մնալու։ Պարզապես, քանի դեռ քայլում եք Հայի սուրբ Հայրենիքում, հիշե´ք, Հայը զոհվեց հանուն Հայրենիքի․․․

Արցախի Հանրապետության դատախազություն ԱՀ գլխավոր դատախազին հորդորում ենք այցելել Մաճկալաշեն և անձամբ ծանոթանալ տիրող իրավիճակին»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ. ՊԲ
ԱՀ ՊՆ֊ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով...
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ. ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն
Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք…
Նիլ Հաուեր. Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում 
Վերլուծաբան Միքայել Հորովիցը հայտնում է, որ ադրբեջանական կողմն օգտագործում է կամիկաձե դրոններ․․․
Ադրբեջանը հայտարարել է Արցախում «լոկալ օպերացիայի» մասին. տպավորություն չունեմ, թե լոկալ է. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը նաև հայտարարել է Արցախի ռազմական օբյեկտները թիրախավորելու մասին, սակայն կիրառվող...
Կրակոցները չեն դադարում. Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշաններն են միացել. Հունան Թադեւոսյան
Կրակոցները միանգամից սկսվեց...
Ալիևի ցեղասպան ռեժիմը տեւական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը. Արտակ Բեգլայան
Սրանք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ…
Ամենաշատ