News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 27
USD
482.47
EUR
544.52
RUB
6.1
Տեսնել լրահոսը

Երբ հասարակությունը միայն «վերնագիր է կարդում»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ տեղի ունեցած հանդիպումների և դրանց հաջորդած ստորագրված հայտարարության վերաբերյալ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ և ԽՈՐՔԱՅԻՆ քննարկումների և վերլուծությունների փոխարեն կրկին տարածվեց ուշադրություն շեղող և կեղծ օրակարգ ձևավորող հերթական խայծը՝ մի լուսանկար՝ դեմքի ինչ-որ արտահայտությամբ:

Տխուր է, որ մենք այդպես էլ չսովորեցինք չխաբվել և օրակարգ շեղող խայծ կուլ չտալ…

«Հայացքագետներին» և «նկարավերլուծաբաններին» համար իմ կողմից իրենց հասկանալի տիրույթում մի քանի նկար եմ տեղադրում, որ հասկանան «պատասխան պահանջող հայացք» իրենց թեզի սնանկությունը…

Հ.Գ. Հանդիպումներին և հայտարարությանը կանդրադառնամ քիչ անց»։

Տպել
Ամենաշատ