News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում  մի քանի լուսանկար է հրապարակել ու գրառում արել.

«Սա Սիսիանի հատվածում Ադրբեջանի ԶՈւ առաջատար դիրքն է մեր տարածքում։ Այս դիրքը գրավել էին դեռևս մայիսին։ Նոյեմբերի 14-16-ի ագրեսիան ու բախումները այս դիրքի թիկունքում էին։ Այդ մասին ավելի մանրամասն հավանաբար առաջիկա օրերին կտանք։

Առհասարակ մայիսից սկսած Karabakh Records ի Տելեգրամում (https://t.me/KarabakhRecords) ու Թվիթերում (https://twitter.com/KarabakhRecords) մանրամասն հրապարակել ենք Գեղարքունիք-Սյունիք(մինչև Սև լիճ) գծով Ադրբեջանի ԶՈւ՝ մեր տարածքում եղած դիրքերի քարտեզները։ Բոլորը կարող եք գտնել նախորդ հրապարակումներում։

Այս նշված դիրքը նախկին Խորհրդային ներքին վարչական սահմանից 3,5 կմ խորքում է՝ մեր տարածքի մեջ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ