News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ազատագրական շարժում նախաձեռնության անդամները կրկին հավաքվել են Հանրապետության հրապարակում: 

Նախաձեռնող խմբի անդամները կոչ են անում քաղաքացիներին միանալ շարժմանը՝ մի կողմ դնելով քաղաքական տարաձայնությունները, մոտեցումների տարբերություններն ու անձնական ճաշակները, որպեսզի հնարավոր լինի պայքարն իր նպատակին հասցնել:

Հիշեցնենք, որ «Ազատագրական շարժում»-ը երեք հիմնական պահանջ էր ներկայացրել ՀՀ իշխանությանը.

1. Կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը` այդ թվում պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

2. Թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

3. Պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային  ամբողջականությունը:

Արդեն երեկվա եռակողմ հայտարարությունից հետո նախաձեռնության անդամներից Սոֆյա Հովսեփյանը հայտարարել էր. «Բոլորդ լսել եք երեկվա հանդիպման բաց մասը, և այն արդեն իսկ խնդրահարույց է։ Չեմ խոսում կուլիսային քննարկմանն մասին, որտեղ բանավոր պայմանավորվածություններ են, որոնք ակնհայտ էր Պուտինի ամփոփիչ խոսքում։ Միայն չօգտագործվեց «Զանգեզուր» բառը, սակայն խոսվեց միջանցքի մասին։ Սա բանավոր պայմանավորվածությամբ մեր ուշադրությունը շեղելու գործընթաց է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ