News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.65
EUR
546.14
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Զոհված մեր տղաների զավակները վաղը մեզ հարցնելու են՝ իսկ որ մեր հայրիկները չկան, Արցախը կա՞: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժում» նախաձեռնության հավաքի ժամանակ հայտարարեց «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը:

«Նիկոլ, լսիր, այդ պատասխանը դու խլել ես մեզնից, գողացեոլ ես մեզնից, դու մեզ հնարավորություն չես թողել, որ համարձակություն ունենանք նայելու մեր թոռների աչքերին, եւ դրա համար դու պատասխան ես տալու:

Մենք երեկ նայում էինք, որ օտար երկրի մայրաքաղաքում որոշվում է մեր երկրի ճակատագիրը: Ամբողջ ազգը լարված նայում էին, եւ համոզված եմ՝ բոլորը, անգամ իր ընտանիքի անդամներ ամաչում էին նրա տեսքից: Մենք այդ փաստաթղթով մեր հայրենիքի ճակատագիրը տվեցինք Ալիեւի եւ Ռուսաստանի ձեռքը, այնտեղ չկար Հայաստանը:

Երեկվա բանակցությունները ցույց տվեցին, որ մեզ համար բացեցին վարագույը եւ ցույց տվեցին փափուկ բարձը, իսկ թաքցրած ռումբերը մնացին հետնաբեմում եւ դրանք մի օր պայթելու են: Այդ փաստաթուղթը իր մեջ ահավոր վտանգներ է պարունակում: Կարդալով այդ փաստաթուղթը, մենք հասկանում ենք, որ նա առանց ձայնի զիջեց Արցախը:

Նիկոլ, Արցախի իմ որդու զավակին է պատկանում, եւ մենք կռիվ ենք տալու Արցախի համար, մտքովդ չանցնի, որ Արցախը հանձնելու ես: Հաղթելու մի ճանապարհ կա՝ համախմբում, դավաճան է լինելու նա, ով չի համախմբվելու»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ