News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մենք այսօրվանից սկսում ենք բանակցությունների շարք քաղաքական ուժերի հետ, որ վերադառնանք այստեղ բոլորով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժում» նախաձեռնության հավաքի ժամանակ հայտարարեց «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը՝ հավելելով, որ արդեն այսօր երեկոյան հանդիպումներ ունեն:

«Ես դիմում եմ նաեւ հոգեւոր առաջնորդներին. Խնդրում, պարտադրում ու պահանջում եմ ձեզնից, դուրս եկեք  եւ առաջնորդեք ձեր ժողովրդին: Վաղը գալու ենք ձեզ հետ հանդիպման, հոգեւոր այրեր: Դուք նույնպես միանալու եք մեզ:

Մենք հենց այստեղ կազմակերպելու ենք մեր հայոց համախմբման բանակը, շրջելու ենք մարզերով եւ վերադառնալու ենք ազգովի: Սփյուռք, երբ կհնչեցնենք վերադարձի կոչնակները, մեկ շաբաթով գոնե վերադարձեք հայրենիք»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ