News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի իշխանությունները քննարկում են չպատվաստված քաղաքացիներին կորոնավիրուսի բուժման համար գումարի մի մասի վճարումը պարտավորեցնելու հնարավորությունը, հայտնում է Newsis-ը՝ հղում անելով կառավարությունում իր աղբյուրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նպատակը կորոնավիրուսի դեմ պատվաստման մակարդակի բարձրացումն է, որը, ըստ վերջին տվյալների, կազմում է բնակչության 79,4%-ը եւ մեծահասակ բնակչության՝ 91,2%-ը։ Հիվանդության դեպքերի եւ ծանր հիվանդների թվի աճի ֆոնին իշխանությունները եզրակացրել են, որ դա բավարար չէ։

«Սա քննարկվել է, կառավարությունը կքննարկի օրենսդրական կողմը եւ այն, թե քաղաքացիները ինչպես կընդունեն դա։ Երբ մենք կարծիքներ հավաքենք, դեկտեմբերին հաջորդ ԱԺ նիստում հնարավոր կլինի խմբագրել օրինագծի բովանդակությունը, որով կառավարությունը վճարում է բուժման համար»,- ասել է գործակալության աղբյուրը։

Ներկայումս վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին օրենքի համաձայն՝ պետությունը վճարում է COVID-19-ով վարակվելու դեպքում բուժման ծախսերի ամբողջ գումարը։ Միջին հաշվով մեկ անձի համար ծախսը մոտ 10 միլիոն վոն (8300 դոլար) է կազմում:

Հարավային Կորեան վերջին ժամանակներս գրանցում է օրական 3-4 հազար կորոնավիրուսով հիվանդ եւ թարմացրել է համավարակի սկզբից ի վեր օրական առավելագույնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ