News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը նախկինում ուժ է կիրառել իր հարեւանների դեմ, չի կարելի ենթադրել, որ ռուսական զորքերը ուկրաինական սահմանին մոտեցնելը «պարզապես բլեֆ է», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այս տարի արդեն երկրորդ անգամ մենք տեսանք, որ Ռուսաստանը հազարավոր զինվորների է մոտեցրել Ուկրաինայի հետ սահմանին... Ես չեմ կարող ենթադրություններ անել Ռուսաստանի մտադրությունների մասին: Բայց մենք տեսել ենք, որ Ռուսաստանը նախկինում արդեն ուժ է կիրառել իր հարեւանների նկատմամբ։ Ուստի չի կարելի ենթադրել, որ սա պարզապես բլեֆ է»,- գերմանական Welt թերթին հայտարարել է Սթոլթենբերգը ։

Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել Ուկրաինային «քաղաքական եւ գործնական աջակցության տրամադրումը, որպեսզի երկիրն ինքը կարողանա իրեն պաշտպանել ագրեսիայից»։ «Ես Ռուսաստանին լարվածությունը նվազեցնելու եւ դեէսկալացիայի կոչ եմ անում: Միաժամանակ մենք բաց ենք մնում Ռուսաստանի հետ երկխոսության համար։ Երբ լարվածությունը բարձր է, երկխոսությունն էլ ավելի էական դեր է խաղում»,- հավելել է քաղաքական գործիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել