News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Մաստարա գյուղի վարչական տարածքում գտնվող Շենիկ ջրատարի ջրի դատարկման հետեւանքով հարյուր հազարավոր Կարաս տեսակի ձկները հայտնվել են ոչնչացման եզրին: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Կայքի հետ զրույցում ջրատարի մոտ հավաքվածներն ասել են. «Վինտիլի կոտրման հետեւանքով ջուրը մի քանի օրում լրիվ ցամաքեց: Եվ դրա պատճառով կարասները հայտնվեցին ջրից դուրս: Առանց չափազանցության, 1-2 կիլոմետր սատկած ձուկ է թափված:

Եթե կարճ ժամանակում Շրջակա միջավայրի նախարարությունն ու Արագածոտնի մարզպետարանը միջոցներ չձեռնարկեն, ապա թե՛ ջրատարի, թե՛ ձկների վրա պետք է խաչ քաշենք»:

 

 

Տպել
Ամենաշատ