News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Փրկարարները մահացած հինգ հանքափորների մարմիններ են դուրս բերել Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքահորից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Լիստվյաժնայա» հանքավայրում փրկարարական աշխատանքների ժամանակ փրկարարները հինգ մահացած հանքափորների են հայտնաբերել»,- հայտնել են գերատեսչությունից։

Շաբաթ օրը հանքահորում վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները։ Կեմերովոյի մարզի նահանգապետ Սերգեյ Ցիվիլեւի խոսքով՝ անհրաժեշտ է հանել բոլոր զոհվածներին, սակայն գլխավոր խնդիրը այլեւս ոչ մի մարդու չկորցնելն է։

Ընդհանուր առմամբ, ներկայումս հանել են 11 մարմին։ Երեկ հայտնաբերել էին նրանցից վեցին՝ երեք հանքափորի եւ երեք փրկարարի։

Նոյեմբերի 25-ի առավոտյան Բելովո քաղաքի «Լիստվյաժնայա» հանքավայրում ծխահարում է տեղի ունեցել, 285 մարդ գետնի տակ է եղել։ Նրանց մեծ մասին հաջողվել է դուրս բերել, իսկ մնացածի հետեւից գնացել են փրկարարները։

Արտակարգ իրավիճակի պատճառը, ըստ նախնական տվյալների, մեթանի պայթյունն է եղել։ Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել.

Հայտարարվել է 51 մարդու՝ 46 հանքափորների եւ հինգ փրկարարների մահվան մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ