News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Ամեն անգամ ավելի ակնառու է մարդկանց տրամադրությունների փոփոխությունը․ հույս, տագնապ, լքվածություն, զայրույթ, օտարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով Սյունիքի մարզ կատարած այցելությանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Քիչ առաջ վերադարձա դեպի հարավ ուղեւորությունից։ Եղա Վայք, Սիսիան, Գորիս եւ Կապան քաղաքներում, «վայելեցի» այլընտրանքային ճանապարհը եւ ժամից ավել տեւած անանցանելի խցանումը, տեսա բարձունքները, որոնք թուրքերը գրավել են վերջին ամիսներին, այցելեցի Գորիս քրեակատարողական հիմնարկ, խոսեցի բազմաթիվ մարդկանց հետ՝ տարբեր տարիքի, զբաղմունքի, կրթական ցենզի ու քաղաքական հայացքների։ Երեւանից հեռու՝ դեպի ադրբեջանկան սահման, մարդկանց հոգսերը լրիվ այլ են։ Թանկացումներից ու ծանր տնտեսական պայմաններից ավելի մարդկանց հուզում էին անվտանգային հարցերը։ Ինչը շատերի համար Երեւանում, Գյումրիում, Արտաշատում, Վարդենիսում աշխարհագրական տեղանուն է՝ Իշխանասար, Սեւ լիճ, այնտեղ իրական վտանգ է։ Քիչ- քիչ մարդիկ սկսում են գիտակցել, թե խոստացած «խաղաղության» փոխարեն ինչ ճակատագիր է նրանց սպասում։

Անցյալ տարի դեկտեմբերի 16-17-ին եղել եմ Գորիսում եւ Կապանում, անցել եմ Շուռնուխի ճանապարհով։ Դեկտեմբերի 16-ին ադրբեջանցիներին հանձնվեց Շուռնուխը, թուրքերը հայտնվեցին Գորիս-Կապան ու Կապանից հարավ ընկած մայրուղու վրա․․․ Չեմ թաքցնում՝ կային մարդիկ, որ ժպիտով էին հիշում այն օրերը, որ թուրքի հետ խաղաղ էին ապրում, առեւտուր էին անում, գնացքով Բաքու էին գնում։ Հիմա այդ հուսյերից էլ բան չի մնացել, հասկացել են, որ թուրքի հետ ինչքան էլ «բարեկամություն» անես, փայտը չպետք է ձեռքից բաց թողնես։

Այս տարի սա արդեն 4-րդ այցս էր հարավ։ Ամեն անգամ ավելի ակնառու է մարդկանց տրամադրությունների փոփոխությունը․ հույս, տագնապ, լքվածություն, զայրույթ, օտարում․․․ Ոչ միայն Արցախն ու Սյունիքը, ամբողջ երկիրն ու ազգն են կանգնած գոյութենական խնդրի առաջ։ Վերջապես պետք է դուրս գալ ետ-պատերազմյան շոկից, զարթնել անտարբերության թմբիրից ու տեր կանգնել երկրին, քանի երկրից դեռ ինչ որ բան մնացել է»։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ