News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն անդրադարձել է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությանը, որում տեղեկացնում են, որ  նախարարն այցելել է Բելառուսի ավտոբուս արտադրող ընկերություններից մեկը եւ նշում, որ «Երեւանի քաղաքապետի՝ Մինսկ առաջիկայում ակնկալվող այցելության ժամանակ առավել առարկայական կդիտարկվի ձեռնարկության կողմից թողարկվող արտադրանքի հնարավոր ձեռքբերման հարցը»։

Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երեւանի քաղաքապետի օրակարգում առաջիկայում Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ։

«Ավելորդ չէ հիշեցնել նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը գնումներն իրականացնում է հրապարակային մրցույթների միջոցով։

Հարգարժան գործընկերներին խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել»,- գրել է  Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարը։

 

Տպել
Ամենաշատ