News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը ոչ բազմանդամ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Անկարայում, Ստամբուլում եւ Իզմիրում՝ կապված թուրքական արժույթի փոխարժեքի անկման հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Սոզջու»-ին։

Նրա տվյալներով՝ ուժայինները խոչընդոտել են հանրահավաքների անցկացմանը, ինչի հետեւանքով մի քանի մարդ բերման է ենթարկվել։ Թերթը չի հայտնում անցած բողոքի ցույցերին ներկաների թիվը, սակայն սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերը վկայում են, որ դրանք ոչ բազմամարդ են եղել։

Մինչդեռ ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը արտաքին ուժերին մեղադրել է թուրքական լիրան թուլացնելու մեջ։

Տարեսկզբից թուրքական արժույթը արժեզրկվել է 70%-ով, ինչը վերջին տարիներին նրա արժեքի ամենամեծ անկումներից է։ Հունվարին մեկ դոլարի դիմաց տրվել է մոտ 7,3 լիրա։ Երեքշաբթի օրը սակարկությունները սկսվել են մեկ դոլարի դիմաց 11,38 լիրայից, իսկ չորեքշաբթի առավոտյան թուրքական արժույթը էժանացել է մինչեւ 13,15 լիրա՝ մեկ դոլարի դիմաց։ Միաժամանակ, երեքշաբթի օրվա տատանումների գագաթնակետին փոխարժեքը իջել է մեկ դոլարի դիմաց 13,5 լիրայի մակարդակի։ Հինգշաբթի օրը ազգային արժույթը կայունացել է՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 12 լիրայի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ