News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

Եվրոպայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն ընդունելու խնդիրը քաղաքական է, հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ Փիթեր Սիյարթոն RT-ին տված հարցազրույցում:

«Դա քաղաքական եւ գաղափարախոսական հարց է: Եւ ես շատ հիասթափված եմ դրա շուրջ: Ամեն անգամ, երբ ես խոսում եմ իմ արեւմտաեվրապական գործընկերների հետ, նրանք պնդում են, որ ռուսական պատվաստանյութը շատ արդյունավետ է եւ լավ է աշխատում: Սակայն չնայած անձնական զրույցի ժամանակ հնչած այդ խոսքերին՝ հրապարակավ նրանք բոլորովին այլ վարք են դրսեւորում»,-ասել է նա:

Ինչպես նշել է նախարարը՝ շնորհիվ նրան, որ Բուդապեշտը հաստատել է «Սպուտնիկ V»-ի կիրառումը, եւ նրան, որ ի տարբերություն ուրիշ պատվաստանյութերի՝ ռուսական դեղամիջոցի մատակարարման հարցում խնդիր չի եղել՝ Հունգարիան կարողացել է կրկին բացել իր սահմանները եւ վերականգնել տնտեսությունը շուրջ երկու ամիս ավելի վաղ, քան եվրոպական մյուս երկրները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Սիյարթոն նաեւ բացատրել է  «Սպուտնիկ V»-ով պատվաստվելու իր որոշումը՝ որպես վստահություն խորհրդային դեղամիջոցների նկատմամբ, որոնք ստուգված են դեռեւս մանկության տարիներից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել