News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «տնտեսական ազատագրական պատերազմի» մասին վերջերս կատարված հայտարարությունը ճանաչվել է որպես պաշտոնական պետական տեսակետ Թուրքիայում տնտեսական անկման նկատմամբ աճող դժգոհության ֆոնին, գրել է թուրք փորձագետ Զյուլֆիքար Դոգանը Ahval-ում հրապարակված հոդվածում:

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հավաքվել էր նոյեմբերի 25-ին երկրի տնտեսական մարտահրավերներն ու սպառնալիքները քննարկելու համար: Խորհրդի հայտարարության մեջ հայտարարվել էր, որ բազում տարիների ընթացքում առաջին անգամ թուրքական տնտեսության մարտահրավերները ու սպառնալիքները ներառվել են խորհրդի օրակարգում:

Հայտարարությունն արվել էր, երբ թուրքական լիրան անկել էր՝ գրանցելով ռեկորդային ցածր մակարդակ:

Դեռեւս COVID-19 համավարակի հետեւանքներից չվերականգնված՝ Թուրքիայի տնտեսությունը շարունակում է անկում ապրել: Անցած շաբաթ լիրան կտրուկ անկել է դոլարի ու եվրոյի նկատմամբ: Քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ ի նշան բողոքի, ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց մի քանի խոշոր քաղաքներում:

«Հենց այդ պատճառով հատկանշական է, որ տնտեսությունն առաջին անգամ ներառված էր օրակարգում հայտարարության մեջ, որը հրապարակվել է նոյեմբերի 25-ին խորհրդի նիստից հետո, եւ գրահատվել էր՝ որպես «ազգային անվտանգության հարց»,-գրել է Դոգանը:

Ներկայում Թուրքիայի 74 քաղաքացի բերման է ենթարկվել գնաճի, տարադրամի փոխանակման արժեքի եւ փողի արժեզրկման դեմ բողոքի ցույցերի պատճառով: Մեկնարկել է 270 քաղաքացու նկատմամբ հետաքննություն, որոնք քննադատել են կառավարության քաղաքականությունը սոցիալական ցանցերում տնտեսության ոլորտի նկատմամբ «հասարակությանը սադրելու նպատակով»:

Ընդդիմությունը կոչ է անում կառավարությանը հրաժարական տալ, քանի որ բողոքի ցույցերը շարունակվում են:

Դոգանը պնդում է, որ տնտեսության զարգացումն այժմ կգնահատվի կառավարության կողմից՝ որպես ազգային անվատգության հարց: «Մեկնաբանությունները, քննադատությունն ու նախազգուշացումները, որոնք կարվեն ինչպես ընդդիմադիր, այնպես էր ոչ պետական կազմակերպությունների, արհմիությունների, գիտնականների, գրող տնտեսագետների եւ մեկնաբանների կողմից, կարող են դիտարկվել այդ համատեքստում»,-նշել է Դոգանը: Ուստի «տնտեսական ազատագրման պատերազմի» մասին Էրդողանի կոչը վերաձեւակերպվել է որպես «պետական դիրքորոշման եւ ազգային անվտանգության վերաբերյալ պաշտոնական չափորոշիչ Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ»,-հավելել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ