News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել է հետաքննել տարադրամի նկատմամբ «հնարավոր մանիպուլյացիաները», երբ լիրան գրանցել է ռեկորդային ցածր մակարդակ դոլարի նկատմամբ այս շաբաթվա սկզբում, հաղորդում է Sabah թերթը:

Երեքշաբթի թուրքական լիրան գրանցել է տարվա ընթացքում ամենակտրուկ անկումներից մեկն ու հասել նոր պատմական նվազագույնի՝ պայմանավորված տոկոսադրույքների նվազման նկատմամբ Էրդողանի պաշտպանությամբ՝ չնայած նրա քաղաքական ուղղվածության լայնածավալ քննադատությանը:

Էրդողանը հանձնարարել է բացահայտել հաստատությունները, որոնք ձեռք են բերել մեծ քանակությամբ արտարժույթ, եւ պարզել՝ արդյո՞ք տեղի են ունեցել ինչ-որ մանիպուլյացիաներ, հաղորդում է թերթը:

Լիրայի անկումը մտահոգիչ է երկրում լիամասշտաբ ֆինանսական ճգնաժամի առնչությամբ: Երեքշաբթի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Իզմիրում, Անկարայում եւ Ստամբուլում, անցկացվել են բողոքի ցույցեր, որոնց ժամանակ հազարավոր մարդիկ են հավաքվել Էրդողանի տնտեսական քաղաքականության դեմ պայքարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ