News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի խորացնել հարաբերությունները Թուրքմենստանի հետ՝ ներառյալ մինչեւ 5 միլիարդ դոլարի չափով առեւտրի ծավալի մեծացումն ապագայում, հաղորդում է Anadolu պետական տեղեկատվական գործակալությունը:

Ավելի վաղ ժամանելով Աշխաբադ՝ Էրդողանը հանդիպել է իր թուրքմեն պաշտոնակցի՝ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի հետ Տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում:

Բերդիմուխամեդովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը խոսել է երկու պետությունների միջեւ «եղբայրության» վրա հիմնված հարաբերությունների մասին: «Մեր եղբայրական հարաբերությունների շրջանակում մենք կշարունակենք սատարել Թուրքմենստանն ու նրա չեզոքության ռազմավարությունը, որը հաջողությամբ իրագործվում է երկրի կողմից»,-ասել է Էրդողանը: «Մենք փոխանակել ենք կարծիքներ այն մասին, որ մենք կարող ենք բարելավել մեր համագործակցությունն Էներգետիկայի, ինչպես նաեւ ցամաքային եւ օդային տրանսպորտի ոլորտում»:

Նրանք նաեւ քննարկել են այնպիսի ոլորտներում համագործակցությունը բարելավելու ուղիները, ինչպես կրթությունը, մշակույթը, երիտասարդությունն ու սպորտը, եւ ստորագրել ինը հոդված իրենց հարաբերությունների հետագա զարգացման համար:

Գագաթնաժողովի ժամանակ Էրդողանը շնորհավորել է Թուրքմենստանին անկախության 30-ամյակի կապակցությամբ եւ պարգեւատրվել Թուրքմենստանի շքանշանով, որը, նրա խոսքով, դարձել է «փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման եւ ընդհանուր շահերի հիման վրա բոլոր ոլորտներում զարգացող հարաբերությունների հստակ դրսեւորում»:

44-օրյա պատերազմից հետո բանակցություններ են վարվում այն մասին, թե ինչպես ստեղծել անդրկասպիական հաղորդակցություն Թուրքիայի եւ Թուրքմանետսնի միջեւ Ադրբեջանի տարածքով:

Հունվարի 21-ին Բերդիմուխամեդովը ստորագրել է փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ածխաջրային հանքավայրի համատեղ շահագործման մասին, որը տարաձայնությունների առարկա էր վերջին 30 տարվա ընթացքում: Գործարքի մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց Թուրքիան շնորհավորել էր երկու երկրներին՝ անվանելով գործարքը «Թուրքիայի եւ մնացած Եվրոպայի էներգետիկ անվտանգության բարձրացման» միջոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ